Yerevan, 18.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նոյեմբերյանը ԽՍՀՄ տարիներին անգամ այդքան լուսավորված չի եղել, ինչպես հիմա է. Վանուշ Ամիրաղյան

INTERVIEW

Սեպտեմբերի 18-ին Հայաստանի 5 մարզերի՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի, 316 համայնքներում անց են կացվելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է 7 թեկնածու, որոնցից 4-ը իշխող կուսակցության ներկայացուցիչներ են։

Ինչպես Past.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց Նոյեմբերյանի գործող քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը թեպետ ընտրության անցկացման այս տարբերակն ամբողջությամբ նոր գործընթաց է, այնուամենայնիվ դրանք անցնելու են մաքուր, արդար ու թափանցիկ, ինչպես եղել է նախկինում։ Ինչ վերաբերվում է թեկնածուների քանակին, ապա.

«Օրենքն ինքն է պահանջում, որ թեկնածուների թիվը մեկից ավել լինի, այս անգամ նրանց թիվը յոթն է, որից չորսը ունեն համայնքային ծառայության մեծ փորձ, իսկ մյուս երեքը՝ չունեն ։ Ամեն ինչ հանգիստ ու հանդարտ մթնոլորտում է անցնում, առանց փոխադարձ վիրավորանքների եւ ավելորդությունների»,-ասաց նա՝ հավելելով. «Ես գոհ եմ ընտրարշավի ընթացքից, բոլորն ունեն  հնարավորություն ընտրազանգվածի հետ հանդիպելու։ Ժողովուրդը կլսի բոլոր թեկնածուներին ու ով կստանա ավել քվե` նա էլ կհամարվի ղեկավար։ Բոլորի հնարավորությունները հավասար են։ Ընտրված համայնքի ղեկավարը կստանա իրավունք` ղեկավարելու խոշորացված համայնքը»։

Քաղաքապետը թեպետ փորձեց չբարձրաձայնել իր պաշտոնավարման ընթացքում գրանցված ձեռքբերումների մասին, այնուամենայնիվ, լրագրողական հարցադրումներից խուսափել նրան չհաջողվեց։ Վերջինս թվարկեց կատարված աշխատանքներից մի քանիսը.

«Լինելով համայնքի ղեկավար՝ կարող եմ ասել, որ այս տարիների մեծ ձեռքբերում եմ համարում 24-ժամյա ջրամատակարարումը։ Ինչ վերաբերվում է ջրի որակին, ապա 2020 թվականին մենք ունենալու ենք  շատ ավելի որակյալ ջուր, քան այսօր ունենք։ Կարող եմ նշել նաեւ, որ մենք գրեթե 95 %-ով ապահովել ենք Նոյեմբերյան քաղաքի գիշերային լուսավորությունը։ Նոյեմբերյանը ԽՍՀՄ տարիներին անգամ այդքան լուսավորված չի եղել, ինչպես հիմա է։  Այս տարիների ընթացքում իրականացրել ենք նաեւ ասֆալտապատման աշխատանքներ, որն ինքնին խոսում է նաեւ տարածքը մաքուր պահելու ու դրա ծախսերի մասին»,-ասաց գործող քաղաքապետը։

Ինչպես նշեց Վանուշ Ամիրաղյանը, քաղաքում լուծելով մեկ խնդիր՝ անցնում են հաջորդին։ Միայն ափսոսում են, որ բյուջեն սուղ է։ «Թեպետ բյուջեն սուղ է, այնուամենայնիվ  պետք է նշեմ, որ գիշերային լուսավորության ամբողջ ցանցը կատարվել է համայնքի բյուջեի միջոցներով, որն ինձ ավելի շատ է ուրախացնում, քանի որ մեր գումարները ծախսվել են մեր համայնքի լուսավորության վրա։ 2002 թվականին մենք ծախսում էինք մոտ 60 հազար դրամ մեկ ամսվա համար, իսկ հիմա մեկ ամսվա հոսանքի վճարը կազմում է  600 հազար ՀՀ դրամ, այսինքն մեյ տարվա ընթացքում մոտ 7 մլն 200 հազար դրամ Նոյեմբերյան քաղաքը հոսանքի գումար է վճարում»։

Հիշեցնենք, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի 19 համայնքները խոշորացման արդյունքում ձեւավորել են 3 համայնք: Նոյեմբերյան համայնքը միավորում է Նոյեմբերյան քաղաքը եւ սահմանամերձ Դովեղ, Ջուջեւան, Բաղանիս, Ոսկեպար, Ոսկեվան, Կոթի եւ Բարեկամավան համայնքները:

Սոսե Չանդոյան

Over the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System