Նիկարագուայի կառավարությունը քաղաքական ապաստան է տվել Սալվադորի նախկին նախագահին
INTERNATIONAL NEWSՆիկարագուայի կառավարությունը քաղաքական ապաստան է տվել Սալվադորի նախկին նախագահ Մաուրիսիո Ֆունեսին, որին հայրենիքում կասկածում են ֆինանսական հանցագործությունների մեջ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով La Gaceta-ն:
Հրապարակման համաձայն՝ Նիկարագուայի օրենքներն «ապաստան են ապահովում՝ պաշտպանություն տրամադրելով այն անձանց, որոնց հետապնդում են ժողովրդավարության, խաղաղության, արդարության եւ մարդու իրավունքների համար նրանց պայքարի պատճառով»:
Այս տարվա փետրվարին Սալվադորի գերագույն դատարանը ձայների մեծամասնությամբ որոշել էր գործ հարուցել Ֆունեսի դեմ՝ ապօրինի հարստանալու կասկածանքով: Խոսքը շուրջ 730 հազար դոլարի մասին է, որոնց ծագումը Ֆունեսը չի բացատրել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



