ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին
SOCIETYՌուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունների (ոստիկանություն) ղեկավարները, ինչպես նաև Գործադիր կոմիտեի նախագահ, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը և ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմինների ղեկավարներ:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը:
Ինչպես տեղեկացանք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ երկրներում հանրային անվտանգության ապահովման ոլորտում միջպետական համագործակցությանն առնչվող հարցեր:
Ի կատարումն նախորդ նիստի ընթացքում ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակ արգող բյուրոյի կողմից ընդունված որոշման, անցկացվել է առևանգված տրանսպորտային միջոցների հայտնաբերման և վերադարձման գործուն մեխանիզմի մշտադիտարկում: Տվյալ հանցատեսակի դեմ հակազդման նպատակով ընդունվել է որոշում իրավապահ մարմինների միջպետական համագործակցության ընդլայնման մասին՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման և տրանսպորտային միջոցների շահագործման մասին տեղեկություններ պարունակող ազգային տեղեկատվական համակարգերի ստեղծման ուղղությամբ:



