Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


90-ամյա Հանրային ռադիոյի նոր ծրագրացանկը բավարարելու է բոլոր ունկնդիրներին

SOCIETY

Շուրջ ինը տասնամյակ ռադիոընդունիչի միջոցով քաղաքացիների տանը «բնակվող» Հանրային ռադիոն նոր շունչ է ստացել ու սեպտեմբերի 1-ից ռադիոլսողին ներկայացել ինչպես ավանդական, այնպես էլ 2 տասնյակին մոտ նոր ծրագրերով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` սեպտեմբերի 6-ին հայաստանյան մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչնր շրջայց կատարեցին Հանրային ռադիոյի շենքում, հարակից բակում, քայլեցին Պատվո արահետով, ծանոթացան «Մասս Մեդիա» գիտակրթական կենտրոնի գործունեությանը:

Հանրային ռադիոյի 90-ամյակի առիթով ամբողջությամբ վերակառուցվել, լուսավորվել ու կանաչապատվել են ներքին բակը, որտեղ առկա են 10 տեսակի 1370 բույս: Հիմնովին վերանորոգվել են վթարային վիճակում գտնվող շենքի ներքին դիմապատկերը, որոնք ստացել են ռադիոյի խորհրդանիշներով գեղարվեստական ձևավորում: Ռադիոյի շենքի հարակից Ալեք Մանուկյան փողոցում կառուցվել է Պատվո արահետն ու պուրակը:

Սեպտեմբերի 5-ին ՀՀ նախագահի մասնակցությամբ մեկնարկել է թվային հեռարձակումը` ՀՀ ողջ տարածքում: Այսինքն` թվային ազդանշան ընդունող ժամանակակից հեռուստացույցի միջոցով հասանելի կլինի նաև Հանրային ռադիոն:

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանի խոսքով` նոր եթերաշրջանում փորձ են կատարել բավարարել բոլոր ունկնդիրների հետաքրքրությունները: «Մենք հանրային կարծիքի ուսումնասիրման կենտրոնի աջակցությամբ փոքրիկ հետազոտություն անցկացրեցինք, որպեսզի վերանայենք մեր եթերային քաղաքականությունը: Ցանկանում էինք ճշտել` Հանրային ռադիոյից` որպես լրատվամիջոցից, ինչ է ակնկալում հանրությունը: Այստեղ ի հայտ եկան մի շարք բացահայտումներ, որ հանրությունը իր կենսագործունեության համար որոշակի տեղեկատվության խորհրդատվության, պարզաբանուների ստացման կարիք ունի: Դա վերաբերում է տարբեր ոլորտների` սոցիալական, առողջապահական, ֆինանսական, երբ մարդիկ առնչվում են ֆինանսական համակարգի հետ, բայց պատշաճ իրազեկված չեն իրենց իրավունքներից, պարտականություններից: Նոր ծրագրացանկը կոչված է լրացնելու այդ բացը»,-ասաց Արման Սաղաթելյանը: Նրա խոսքով` ծրագրերի զգալի մասը հեռարձակվելու է ուղիղ եթերում, իսկ ունկնդիրը ռադիոկայանի աշխատանքին անմիջապես միանալու, հարց հղելու ու պատասխան ստանալու հնարավորություն է ունենալու:

Իսկ կարծրատիպը, թե ռադիո լսում են միայն միջին ու բարձր տարիքի մարդիկ, Արման Սաղաթելյանը հերքում է` նշելով, որ իրենք փորձել են բավարարել նաև սոցիալապես ակտիվ լսարանի պահանջները:

Անդրադառնալով Ալեք Մանուկյան փողոցում բացված երգող «Եթեր» արձանին, որը նվիրվում է ռադիոյի 90 և հեռուստատեսության 60-ամյակներին` Արման Սաղաթելյանը նկատեց, որ այն գրավիչ կլինի լուսանկարվել սիրող ու հատկապես զբոսաշրջիկների համար: Իսկ արձանին ամրացված ընդունիչից հետագայում հնարավոր է հնչի Հանրային ռադիոյի ուղիղ եթերը: Արձանի հեղինակը Դավիթ Մինասյանն է:

«Մասս Մեդիա» գիտակրթական կենտրոնի կրթական ծրագրերի ղեկավար Անուշ Մարտիրոսյանն էլ ներկայացրեց ուսումնական հաստատության գործունեությունը: «Այն հիմնադրվել է Հայաստանի հեռուստառադիո ընկերության խորհրդի կողմից 2013 թվականին: Կենտրոնի հիմնական նպատակն է պատրաստել որակյալ ու նեղ մասնագիտական կադրեր հեռուստատեսության ու ռադիոյի համար: Արդեն տվել ենք առաջին շրջանավարտները, որոնց գերակշիռ մասն աշխատում է իր մասնագիտությամբ առաջատար հեռուստաընկերություններում, ռադիո ընկերություններում»,- նշեց  Անուշ Մարտիրո սյանը: Նա հայտնեց, որ ներկայում սովորում է շուրջ 60 ուսանող, որոնց դասավանդում են ոլորտի գործող մասնագետները: «Հաշվի առնելով հանգամանքը, որ շրջանավարտները աշխատում են իրենց ընտրած մասնագիտությամբ, մենք արդեն իսկ կատարել ենք մեր առաքելությունը»,-ավելացրեց նա:

Հանրային ռադիոյի 90-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից պարգևատրված լրագրող Ռիմա Պետրոսյանը հեռուստատեսությունում ու ռադիոյում աշխատանքի 50-ամյա փորձ ունի: Լրագրողի աշխատանքում կարևորում է անընդհատ կրթվելու, նոր գիտելիքներ, հմտություններ ձեռք բերելու հնարավորությունը: Ռիմա Պետրոսյանը հիմա էլ ակտիվ լրագրող է, ով մի միջոցառումից մյուսն է շտապում և հիմնականում ոտքով: Ապագա լրագրողներին ցանկանում է, որ իրենց գործի նվիրյալը լինեն, ճիշտ ու անաչառ լուսաբանեն իրադարձությունները: «Անթիվ, անհամար հրապարակումներ ունեմ: Բոլոր բ նագավառներին էլ անդրադարձել եմ, բոլորն էլ ժամանակի ընթացքում հոգեհարազատ են դարձել»,-ասաց մեր ավագ գործընկերը` հավելելով, որ մշտապես զգացել է հանրության հարգանքն իր կատարած աշխատանքի նկատմամբ: 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League