Wnews.am-ը գրում է.
Հաճախ նոր սեզոնի թրենդներն ու նորաձևության խմբագիրների խորհուրդները չեն համընկնում կանացի իդեալական զգեստապահարանի մասին տղամարդկանց պատկերացումներին: Wnews.am-ը որոշեց պարզել, թե կանացի զգեստապահարանի որ իրերն են դուր գալիս հայ տղամարդկանց, ինչ կուզեին ավելի հաճախ տեսնել աղջիկների հագին:
Վրույր Թադեւոսյան. Կանացի զգեստապահարանում ինձ դուր է գալիս բազմազանությունը. դա խոսում է նրանց ճկունության ու ցանկացած իրավիճակին հարմարվելու կարողության մասին: Ավելի շատ կցանկանայի տեսնել լայն բացվածքներով համարձակ ու կանացի զգեստներ, որոնք միշտ ուշադրության կենտրոնում կպահեն կնոջը, ինչպես նաև՝ գայթակղիչ ներքնազգեստ. սա պարտադիր է:

Էդո Մադոյան. Բարձր գոտկատեղով հոլիդեյ տաբատներն ինձ համար ամենասեքսուալ հագուստն են : Դրանք այս սեզոն կարծեմ թրենդային են: Սիրում եմ, երբ աղջիկները ջինսերի հետ կորսետներ են համադրում և լայն թևերով բլուզներն եմ սիրում:

Անդրանիկ Սաֆար. Ես ընդհանրապես նորաձևությանը դեմ եմ կնոջը կամ աղջկան , իր մարմնին ինչ կվայելե այն էլ պետք է հագնի:
Արմեն Ռուշանյան. Ինձ բոլոր իրերն են դուր գալիս, միշտ ուզում եմ գեղեցիկ, նրբանկատ մոտեցում, կապ չունի ինչ կոնկրետ հագուստ կկրի, կարճ ասած «սըրփրայզ մի»: Առանձնահատուկ ուշադրություն եմ դարձնում ներքնազգեստին:
Դավիթ Բախտամով. Գրեթե ամեն ինչ սիրում եմ, նայած ինչ է համապատասխանում աղջկան, բայց առանձնահատուկ դուր է գալիս, երբ աղջիկը ջինսով է, բարձրակրունկներով և վերնաշապիկով:
Սիրակ Օհանյան. Սիրում եմ, երբ աղջիկը կարճ կիսաշրջազգեստով է, ինձ դուր է գալիս, երբ նա կրում է բարձրակրունկներ և վառ գույնի հագուստ:
Նարեկ Միրզոյան-Նորաձև լինելու չափանիշներն այնքան արագ են փոփոխվում, որ դրանց հետ համահունչ քայլել չես կարողանում: Օրեցօր ավելանում են թե’ զգեստների, և թե’ զարդերի տեսականիները, և դրանց զուգահեռ յուրանքանչյորր սեռի ներկայացուցիչ փորձում է ընտրել իր ճաշակին համապատասխան ակսեսուար։ Ինր համար այդքան էլ կարևոր չէ, թե դիմացինս ինչ զգեստ է կրում, լինի զգեստը թանկարժեք, կամ բրենդային կարևորը պետք է զգեստը կրողի կազմվածքին համահունչ լինի։ Կարևոր են նաև զգեատի հետ զարդերի կրելու ընտրությունը։ Չգիտես թե ինչու, ինձ համար հաճելի է, երբ աղջիկները կրում է ժամացույց։ Կրկնակի հաճելի է լինում, երբ ժամացույցը լինում է տղամարդու…
Վրույր Քոչարյան. Ինձ դուր են գալիս զգեստներն ու կիպ տաբատները:
Աշոտ Ծորմուտյան. Ես դասականի կողմնակից եմ, սիրում եմ, երբ աղջիկները կրում են սպիտակ վերնաշապիկ:
Հայկ Դերզյան- Բարձրակրունկները. բազմաթիվ աղջիկերի այն ավելի վստահ է դարձնում. կողքից այդպես է թվացել:
Տիգրան Հարությունյան-Իմ կարծիքով ամեն աղջիկ մի զգեստով է գեղեցիկ, կախված նրա կազմվածքից։
Ռոբերտ Մուրադյան-Նախընտրում եմ դասական հագուստներ: Դասական վերնաշապիկ, տաբատներ: