17 պատճառ, որ կին լինելն ավելի լավ է...
LIFEՀամեմատությունները մեր կյանքում շատ մեծ տեղ են զբաղեցնում: Մենք միշտ կատարում ենք համեմատություններ մարդկանց, հագուստների, օծանելիքների և այլ բաների միջև: Փորձում ենք հասկանալ, թե որն է ավելի լավը: Հիմա ես ուզում եմ համեմատություն անցկացնել տղամարդու և կնոջ միջև, ավելի ճիշտ՝ ներկայացնել 17 պատճառ, որ կին լինելն ավելի լավ է:
Դե սկսեցինք.
1.Կինը կարող է իրեն թույլ տալ լացել բոլորի մոտ և դրա պատճառով խայտառակ չլինել, այլ հակառակը. դա երբեմն օգնում է լուծել խնդիրները:
2.Կնոջը հարկավոր չէ սափրվել ամեն օր:
3.Իր շատ քայլեր և բացթողումներ նա կարող է բացատրել կանացի տարրական տրամաբանությամբ:
4.Կինը հիշում է բոլոր կարևոր և ոչ կարևոր ամսաթվերը: Եվ նա, ի տարբերություն տղամարդու, ստիպված չի լինում ամաչել մոռանալու պատճառով և մեղքը քավելու համար գնել տարբեր նվերներ:
5.Կինը կարող է ծախսել, ավելի ճիշտ՝ քամուն տալ տղամարդու փողերը, բայց հակառակ տարբերակի դեպքում դա կդիտվի որպես ամոթ և խայտառակություն:
6.Կինը կարող է հեշտ ընդունվել աշխատանքի իր գեղեցիկ արտաքինի շնորհիվ, բայց տղամարդուն սիրուն աչքերը չեն օգնի:
7.Կինն իր դեռահասության տարիքի բշտիկները կարող է ծածկել հազար ու մի զըռթ ու զիբիլներով և հիասքանչ տեսք ունենալ, բայց տղամարդը ստիպված է մարդկանց երևալ այդ սարսափազդու տեսքով:
8.Կինը կարող է ընկերուհու հետ քնել նույն մահճակալում, հագնել նրա շորերը, նրանք կարող են փաթաթվել, որքան ուզում են, բայց դրա հետ մեկտեղ ոչ ոք չի մտածի, թե նրանք շեղում ունեն:
9.Կինը կարող է իր մայրիկի հետ հեռախոսով խոսել մի քանի ժամ, բայց նրան չեն անվանի «մամայի բալա»:
10.Կնոջն ավելի հաճախ են տալիս նվերներ, հատկապես՝ ծաղիկներ:
11.Եթե կինը հարվածում է տղամարդուն, նա չի կարող պատասխան հարված հասցնել, դա չգրված օրենք է:
12.Կինը զոքանչ չի ունենում (բայց մեկ-մեկ ահավոր սկեսուր է ունենում):
13.Կինը կարող է ուշանալ հանդիպման նշանակված ժամից, ավելին՝ նա կարող է իր սեփական հարսանիքին ներկայանալ վերջին պահին:
14.Տղամարդուն բարում չեն առաջարկի անվճար խմիչք իր երկար ոտքերի կամ գեղեցիկ կազմվածքի համար:
15.Կինը երթուղայինում երբեք իր տեղը չի զիջի տղամարդուն:
16.Կինը հղիության ժամանակ տղամարդուց ստանում է այն, ինչ սիրտն ուզում է, իսկ տղամարդիկ նման հնարավորություն չունեն:
17. Եվ վերջապես միլիոնատիրոջ հետ ամուսնանալը տղամարդկանց դեպքում քիչ կամ ընդհանրապես հավանական չի:
1
“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solution...
2
Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of Understanding
3
Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia
4
AraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US
5
Speed-Mentoring Event Accelerates Green Innovations within the Ucom Fellowship Program



