Արծիվը կնոջ վրա Է հարձակվել Ավստրալիայի կենդանաբանական այգում
SOCIETYՍեպապոչ արծիվն առավոտյան մի կնոջ վրա Է գրոհել Կառամբինի կենդանաբանական այգում, որը գտնվում Է Ավստրալիայի Գոլդ Քոստ քաղաքից հարավ ընկած տարածքում (Քվինսլենդի նահանգ): Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ABC հեռուստաընկերությունը:
Տուժած կինը, որը մոտ 30 տարեկան Է, դեմքին եւ ձեռքերին խորը վերքերով շտապ տեղափոխվել Է Գոլդ Քոստի հիվանդանոց: Բժիշկների խոսքով՝ նրա վիճակը կայուն Է:
Կենդանաբանական այգու աշխատողներն առայժմ հրաժարվում են այս միջադեպն ինչ-որ կերպ մեկնաբանելուց:
Սեպապոչ արծիվն Ավստրալիայի խոշորագույն փետրավոր գիշատիչն Է եւ Կանաչ մայր ցամաքի ու Պապուա Նոր Գվինեայի տեղային տեսակ Է: Նրա թեւերի բացվածքը կազմում Է շուրջ 2,8 մետր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



