Yerevan, 20.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանի ձկնաբուծությունը. հեռանկարներ եւ խոչընդոտներ

ECONOMICS

Ջրային մշակույթի ուղղություններից մեկը՝ արհեստական ձկնաբուծությունը, Հայաստանում նոր ճյուղ չէ: Դեռեւս խորհրդային տարիներին մանրածախ առեւտրի համար կենդանի ձուկ էր մատակարարվում (հիմնականում ծածան), որը լճակային տնտեսությունների արտադրանք էր: Ներկայումս վաճառվող ձկան տեսականին զգալիորեն ընդլայնվել է՝ թառափի եւ սաղմոնի հաշվին:

Հայաստանում ձկան սպառման միջին մակարդակը մշտապես ցածր է եղել, ինչը խորհրդային տարիներին բացատրվում էր սննդակարգի ազգային ավանդույթներով: Սակայն այդ «ավանդույթները» ամբողջովին մոռացվեցին 90-ական թվականների սկզբին, երբ Սեւանա լճի «սիգը» քաղցից տառացիորեն փրկեց բնակչության լայն շերտերին:

«Սիգն» այդ ծանր տարիներն, այնուամենայնիվ, «վերապրեց», սակայն հետագայում ջախջախիչ հարված ստացավ շարունակվող զանգվածային «օրինական» ձկնորսությամբ (չնայած պարենմթերքի հարցի բարելավմանը), որը խորացնում էր ոչ պակաս զանգվածային որսագողությունը:

«Սիգի» պոպուլյացիայի փաստացի ոչնչացումից հետո (որը 20-30-ական թվականներին բերվել էր Ռուսաստանից՝ Լադոգա լճից), սկսվեցին միայն Սեւանին հատուկ ձկնատեսակի՝ «իշխանի» վերականգնման աշխատանքները: Այդ նախագիծը, դրա հեղինակների խոսքով, բավական հեռանկարային է: Չնայած դրան, որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս ներկա պայմաններում որքան հնարավոր է Սեւանում վերականգնել «սիգի» պոպուլյացիան:

Այժմ ձկան արտադրության ծավալը որոշակի հաջողության է հասել ջրային մշակույթի շնորհիվ: Այսպես՝ հունվար-հուլիսին  ձկնաբուծության եւ անասնաբուծության  արտադրանքի ծավալի հարաբերակցությունը կազմել է մոտ 1-ը 12-ին: Դա շա՞տ է, թե՞ քիչ: Հայրենական անասնաբուծությունը, իհարկե, լավագույնը ցանկանալու հնարավորություն է տալիս, այդուհանդերձ հաշվվում է  գրեթե 1,7 մլն գլուխ:

Հաշվի առնենք, որ այս ճյուղերի արտադրանքի մանրածախ գինն առանձնապես չի տարբերվում: Օրինակ՝ ընթացիկ տարվա հուլիսին  մայրաքաղաքում տավարի 1 կգ միսն արժեր 2490 դրամ, իսկ «ստերլեդ» կոչվող ձկան (որն իրականում սիբիրյան թառափն է) 1 կգ-ն արժեր 2407 դրամ:

Հասկանալի է, որ հայրենական ձկնաբուծության հետագա զարգացումը մեծապես կախված է արտադրանքի արտահանումից: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվար-հունիսին ձկնարտադրության ծավալում արտահանման մասնաբաժինը աճել է 0,9 տոկոսային կետով՝ վերջնարդյունքում կազմելով 8,9 տոկոս:

Սակայն խնդիրներ են ծագել հայրենական արտադրանքը ներմուծող առաջատար երկրում՝ Ռուսաստանում, որին է բաժին հասնում թարմ ձկան ամբողջ արտահանումը: Մեր մաքսատան տվյալներով՝ հունվար-հունիսին Ռուսաստան է արտահանվել 773,2 տոննա թարմ ձուկ, որը 19,8 տոկոսով ավելի է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում:

Սակայն մաքսատուրքերի նվազման հետեւանքով այդ երկիր թարմ ձկան  արտահանումն արժեքային արտահայտությամբ կրճատվել է գրեթե 12 տոկոսով: Անցյալ տարի այդպիսի պատճառների հետեւանքով սնանկացել է ճյուղի առաջատար արտահանող ընկերություններից մեկը՝ «Յունիֆիշ» ՍՊԸ-ն:

Լճային ձկնաբուծության զարգացմանը խոչընդոտում են պետական գերատեսչությունների եւ այդ ոլորտի տնտեսվարող սուբյեկտների իջեւ առկա տարաձայնությունները (օրինակ՝ արտեզյան ջրերի օգտագործման եւ այլ հարցերում): Նշենք, որ մի շարք երկրներում պետությունն այդ ճյուղը սուբսիդավորում է, այլ ոչ թե միայն հարկեր կորզում:

Սմբատ Գրիգորյան

Inecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries