Աշխարհում ամենաերիտասարդ միլիարդատերները
LIFEBlognews.am-ը գրում է.
Հայտնի Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը: Հարկ է նշել, որ նրանցից 66-ը դեռ չեն հասել 40 տարեկանի: Թոփ 15-ում միայն հինգ մարդ է նշել, որ իր հաջողություններին հասել է առանց կողմնաի օգնության: Հարուստ դառնալու համար հարկավոր է ինքդ քո առջև հստակ նպատակ դնել: Սակայն ոչ բոլոր մարդիկ են կարողանում այդ ճանապարհն ամբողջությամբ հաղթահարել: Շատերին չի բավականացնում ինքնավստահությունն ու հնարավորությունները, մյուսներն ուղղակի չափազանց ծույլ են:
1. Ալեքսանդրա Անդերսեն, 19 տարեկան
Կարողությունը՝ 1,2 մլրդ դոլար, աղբյուրը՝ շուկայական ներդրումներ: Մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում երիտասարդ աղջնակը գրավում է 1476-րդ հորիզոնականը: Աղջիկն այս տեղը կիսում է հարազատ քրոջ հետ և հայտնվել է այստեղ ի շնորհիվ հոր Ferd ընկերության ակցիաների:

2. Կատերինա Անդերսեն, 20 տարեկան
Կարողությունը՝ 1,2 մլրդ դոլար, իր քրոջ հետ միասին զբաղեցնում է Forbes-ի ցուցակի 1476-րդ հորիզոնականը: Նա նույնպես ժառանգությունը ստացել է հորից:

3. Գուստավ Մագնար Վիտզյո
22 տարեկանում հորից, ով ձկնարդյունաբերությամբ էր զբաղվում, 1 մլրդ դոլար է ժառանգել: Նրա հայրը որդուն է թողնել Salmar ASA ընկերության պասիվ ակցիաների 47%-ը:

4. Էվան Շպիգել, 25 տարեկան
Նա կարողացել է 2,5 մլրդ դոլար աշխատել բջջային հայտնի Snapchat ծրագրով՝ դառնալով աշխարհի ամենահարուստ մարդկանցից 854-երորդը: Նա ծրագրի դիզայներն է: Հարկ է նշել, որ այդ հավելվածից այժմ օգտվում է 100 միլիոնից ավելի մարդ:

5. Վան Հան, 28 տարեկան
Հոր Juneyao Air. Ավիաընկերության ակցիաների 14%-ը ստանալով՝ նա այժմ ունի 1,3 մլրդ դոլար: Երիտասարդ Հանը իր հսկայական ներդրումմն է ունեցել ընկերության զարգացման գործում՝ այն դարձնելով միջազգային ճանաչման:




