Պակիստանում գրեթե 60 դպրոցական է վիրավորվել երկրաշարժից հետո սկսված հրմշտոցի հետեւանքով
INTERNATIONAL NEWSԱռնվազն 57 դպրոցական Է տուժել Պակիստանի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած 4,5 մագնիտուդով երկրաշարժի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Dawn.com պորտալը՝ վկայակոչելով Տարերային աղետների հետեւանքների վերացման տեղական վարչությունը (PMDA):
Ինչպես նշում Է աղբյուրը, երկրաշարժի ժամանակ երեխաները գտնվում Էին Հայբեր-Փահթունհվայի նահանգի դպրոցներից մեկի երրորդ հարկում: Նրանց համակած խուճապի հետեւանքով 57 մարդ վերքեր են ստացել:
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Տեղական իշխանությունների ներկայացուցչի խոսքով՝ նրանցից երեքի վիճակը բժիշկները գնահատում են՝ օրհասական:
ՌԻԱ Նովոստին հիշեցնում Է, որ Պակիստանը սեյսմիկ ակտիվության գոտի Է:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



