Երևանի մի շարք վարչական շրջաններում ջրանջատումներ կլինեն
SOCIETY«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
1.Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. սեպտեմբերի 6-ին`
- ժամը 10.00-20.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Աէրացիա թաղամասի, Շիրակի փող. 39ա-ից-45 համարների ջրամատակարարումը:
- Ժամը 10.00-16.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Աղասու փողոցի, Ֆանարջյան փող. 1-ից-46 համարների անհատական տնատիրությունների և նրբանցքների, Քանաքեռ 6-րդ փողոցի՝ իր նրբանցքներով, «Կոկա-Կոլա» գործարանի, Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 125 դպրոցի ու մանկատան ջրամատակարարումը:
2.Պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. սեպտեմբերի 7-ին`
- Ժամը 10.00-17.00 կդադարեցվի Նորք-Մարաշ վարչական շրջանի ջրամատակարարումը:
- ժամը 09.00-20.00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի` Դուրյան, Չարենցի, Բրյուսովի թաղամասերի, 14-րդ փողոցի 5-րդ նրբանցքի, Սայաթ Նովայի փող. 4-ից-8 համարների ջրամատակարարումը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից, ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



