Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
SOCIETYՊաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիկին այցելել է Ծիծեռնակաբերդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վրաստանի կառավարության ղեկավարը ծաղկեպսակ է դրել հուշարձանին, ծաղիկներ` անմար կրակի մոտ:
Գիորգի Կվիրիկաշվիլին շրջել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և գրառում կատարել հուշամատյանում: Վրաստանի վարչապետը նաև եղևնի է տնկել Հիշատակի պուրակում:
Վրաստանի կառավարության ղեկավարը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել սեպտեմբերի 5-ին: «Զվարթնոց» օդանավակայանում իր գործընկերոջը դիմավորել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



