Արամ Ա կաթողիկոսը կնախագահի Մերձավոր Արևելքի եկեղեցիների խորհրդի համաժողովում
SOCIETYՄեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը սեպտեմբերի 5-ի առավոտյան մեկնել է Հորդանան` Ամման, որտեղ կնախագահի Մերձավոր Արևելքի եկեղեցիների խորհրդի համաժողովում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կ իլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից:
Նորին Սրբությունը խորհրդի չորս նախագահներից մեկն է: Նա ներկայացնում է Արևելյան ուղղափառ ոչ քաղկեդոնական եկեղեցիների ընտանիքը: Վեհափառ Հայրապետը լինելու է համաժողովի գլխավոր բանախոսը: Նա կանդրադառնա Մերձավոր Արևելքի ներկա կացությանը և եկեղեցիների դիմագրաված մարտահրավերներին:
Մերձավոր Արևելքի եկեղեցիների խորհուրդը գումարվում է վեց տարին մեկ անգամ: Դրան մասնակցում են Մերձավոր Արևելքի բոլոր եկեղեցիները: Այս անգամ համաժողովին մասնակցելու են նաև Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուք արք. Սարգիսյանը, Բերիո թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան արք. Սարգիսյանը և այլք:



