Ուզբեկստանում Քարիմովի հիշատակին փլավ են բաժանում
INTERNATIONAL NEWSՍեպտեմբերի 5-ին Տաշքենդի եւ Ուզբեկստանի այլ քաղաքների մի շարք ռեստորաններում հոգեհացի փլավ են բաժանում առաջին նախագահ Իսլամ Քարիմովի հիշատակին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Sputnik Ուզբեկստան»-ը:
Այս ծիսակատարությունն անցակցվում Է պետության ղեկավարի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնախմբի որոշմանը համապատասխան եւ տեղի Է ունենում ժամը 11:00-ից մինչեւ 15:00-ը մայրաքաղաքի առնվազն հինգ ռեստորաններում: Հոգեհացի փլավին կարող Է գալ յուրաքանչյուր ցանկացող:
Բացի այդ, նման արարողություններ տեղի կունենան հանրապետության բոլոր մարզերում: Դրանց կազմակերպմանը գործի են դրված հոքիմիյաթները, խոշոր հիմնարկությունները եւ կազմակերպությունները, արդյունաբերական ձեռնարկությունները, հիվանդանոցները եւ այլ հաստատություններ:



