Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


ԴիջիԹեքյան տեխնոլոգիական տոները մեկնարկում են սեպտեմբերի 30-ին

SOCIETY

12-րդ ամենամյա ԴիջիԹեք ցուցահանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը՝ «Երևան Էքսպո» կենտրոնում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել են ԴիջիԹեք ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ԴիջիԹեքի պլատինե հովանավոր՝ Ucom ընկերության մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը և ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը:

ԴիջիԹեք ցուցահանդեսը տեխնոլոգիական հայությանը կներկայացնի տեղական և միջազգային շուկայի տեխնոլոգիական նորարարությունները, հնարավորություններն ու զարգացման տենդենցները: ԻՏՁՄ-ն մասնավորապես կներկայացնի միության կողմից կատարվող ռազմարդյունաբերական համալիրի աջակցմանն ուղղված մի շարք ծրագրեր, այդ թվում՝ Մոբիլիզացիոն ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների որոշակի արդյունքներ, Զորացրվող զինծառայողների ՏՏ կրթության և զբաղվածության ապահովման ծրագիրը, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները, ինչպես նաև Համակարգերի տեսության/մասնակի բակալավրատի նոր մասնագիտության ներդրման և այլ ծրագրեր: 

ԴիջիԹեք էքսպոյի հիմնական բաժիններն են`

 Կոմպլեքս ինժեներական լուծումներ

 ՏՏ սարքավորումներ և համակարգեր

 Ծրագրային և վեբ լուծումներ

 Հեռահաղորդակցության և ցանցային լուծումներ

 Բջջային տեխնոլոգիաներ և հավելվածներ

 Խաղային տեխնոլոգիաներ և մուլտիմեդիա

 Տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար

ԴիջիԹեքի շրջանակում այս տարի կանցկացվեն.

 «Նորարության, գիտարարության և ձեռներեցության լսարան» գիտաժողով:

 Ցուցահանդեսի շրջանակներում հոկտեմբերին 1-ին GeneratioS աքսելերատորը կանցկացնի մրցույթ, որն ուղղված կլինի Smart City նախագծին վերաբերող լուծումների ընտրությանը:

Մրցույթի արդյունքում ստարտափ ընկերություններին հնարավորություն կտրվի համագործակցել ռուսական խոշորաույն շինարարական ընկերություններից մեկի՝ «МОРТОН»-ի հետ։

 «Robofest» ռոբոտների շքերթ, որի շրջանակում ՀՀ մարզերում գործող ավելի քան 140

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների լավագույն ներկայացուցիչները կցուցադրեն իրենց գիտելիքները և ձեռքբերումները ծրագրավորման և ռոբոտաշինության ոլորտներում, ինչպես նաև կմրցեն իրար հետ:

  Հեշթեգ՝ #DigiTecExpo16

 «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնություն, որի շրջանակում տեղի կունենա մրցույթի 3-րդ փուլը: Մրցույթի լավագույն ներկայացուցիչները կցուցադրեն իրենց կողմից մշակված խաղերը և այցելուներին հնարավորություն կընձեռնեն տեղում խաղալ և փորձարկել դրանք:

 DigiLife սեմիարներ

 ԴիջիԹեք ցուցահանդեսով մեկնարկում է DigiWeek բարձր տեխնոլոգիական շաբաթը, որի շրջանակում տեղի կունենան նաև հետևյալ միջոցառումները.

 Եվրասիական ցանցային օպերատորների հանդիպում կոնֆերանս (ENOG 12)՝ հոկտեմբերի 3-4

 Հայաստանի ինտերտետի կառավարման ֆորում՝ հոկտեմբերի 5

 Ցանցերի կառավարման դասընթաց՝ հոկտեմբերի 5-7

Եռօրյա տեխնոլոգիական ցուցահանդեսը կմիավորի տեղական և միջազգային շուկայի ավելի քան 170 ընկերությունների ու շուրջ 60 000 այցելուների:

Նշենք, որ «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսը կրող ԴիջիԹեք ցուցահանդեսը իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, իսկ Պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը:

Հեշթեգ՝ #DigiTecExpo16

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine