Yerevan, 15.February.2026,
00
:
00
BREAKING


Բժիշկ Արտավազդ Սահակյանի վրա «հարձակվողը» ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի դուստրն էր (տեսանյութ)

SOCIETY

Nyut.am-ը գրում է.

Սեպտեմբերի 2-ին լրատվամիջոցներն անդրադարձել էին էլիտար հարսանիքի ժամանակ տեղի ունեցած մի տարօրինակ միջադեպի: Մասնավորապես, «Առավոտը» գրել էր. 

«Անցած 
կիրակի«Ֆլորենցիա» ռեստորանում ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու հարսանիքը ուղեկցվել է մի միջադեպով, որը ապշեցրել է դրան ականատես տասնյակ հյուրերի։ Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի դուստրը, նկատելով հայտնի միկրովիրաբույժ, Երևանի բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանին, որոշել է, որ հարսանեկան սրահը ամենահարմար վայրն է, որտեղ կարելի է ի ցույց դնել իր ամենակարողությունը։ Ինքնամոռաց բղավելով՝ նա անզուսպ ցասում ու վրդովմունք է արտահայտել բժշկի հանդեպ՝ նրա մի հարցազրույցում  հնչած տեսակետների և գնահատականների կապակցությամբ։ Տիկնոջ ամբարտավան ումարտական կեցվածքից, բարկացայտ ու հախուռն մտքերից ներկաները եզրակացրել են, որ նրան անհավասարակշիռ վիճակի է հասցրել Արտավազդ Սահակյանի քննադատական խոսքը երկրում առկա արատավոր երևույթների՝ մասնավորապես, կոռուպցիայի, թալանի, մենաշնորհների ու հովանավորչության վերաբերյալ։ Տիկինն սկսել է հրապարակավ կշտամբել բժշկին, փաստորեն չգիտակցելով, որ այդ կերպ ինքըպաշտպանում է կոռումպացվածներին, թալանչիներին, հարստահարողներին ու նրանց հովանավորներին, որոնց դեմ պայքարը, ի դեպ, առաջնահերթություն է համարում ՀՀ կառավարությունը։ Հարսանեկանարարողությունը քաղպարապմունքի վերածած տիկնոջ ինքնությունը հարսանիքին ներկա գտնված մերզրուցակիցը չբացահայտեց՝ պատճառաբանելով, որ նման վարքը հավելյալ խայտառակություն է առանց այն էլինքն իրեն հետևողականորեն վարկաբեկող քաղաքական «էլիտայի» համար, և ամենևին իմաստ չի տեսնումյուղ լցնել կրակին։ Որոշ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով զանգահարեցինք Արտավազդ Սահակյանին, որը, սակայն, հրաժարվեց խոսել այդ միջադեպի մասին, ասելով, որ ինքը զբաղված է շատ ավելի կարևոր գործերով»։

Գուրգեն Արսենյանի որդու հարսանիքին ներկա գտնված և միջադեպի վկա երկու անձ այսօր առավոտյան մեզ հաղորդեցին, որ Արտավազդ Սահակյանի վրա «հարձակվողը» Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի աղջիկն էր` Արմինե Հարությունյանը, ով մասնագիտությամբ գինեկոլոգ է, աշխատում է սկեսրայրին` Գագիկ Բեգլարյանին պատկանող «Բեգլարյան բժշկական կենտրոնում», որպես բաժանմունքի վարիչ:

Նրանց կարծիքով` հայտնի բժիշկ, բոլորի կողմից սիրված միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանի հարցազրույցից ՍԴ նախագահի աղջկան «դուր չի եկել» հատկապես այն հատվածը, որտեղ բժիշկն ասում է, որ պաշտոնները բաժանվում են խնամի, սանիկ, քավոր ու նրանց երեխաներ սկզբունքով: Անգամ իրենց զավակներին մեկից ավելի պաշտոններ են բաժանում:

Իրականում Արմինե Հարությունյանը բացի հիվանդանոցում բաժնի վարիչ լինելուց, «ձեռի հետ» նաև թիվ 8 պոլիկլինիկայի տնօրենն է:

Մեր տվյալներով իշխանություններին «պաշտպանելու» հարցում Պապից ավելի կաթոլիկ Արմինե Հարությունյանի կշտամբանքներին Արտավազդ Սահակյանը միայն պատասխանել է. «Ոչ մեկից իմ մտքերն արտահայտելիս ես թույլտվություն չեմ հարցնում»:

Ի դեպ, նշենք, որ այդ հարսանիքին ներկա էր նաև ՍԴ նախագահը:

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive