Եվա Բաղդասարյանը` «Փոխնակ մայրը» հեռուստասերիալի իր հերոսուհու եւ եթերային կյանք վերադառնալու մասին
LIFE«Հրեշտակերի դպրոցը» եւ «Եռաչափ սեր» հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Եվա Բաղդասարյանը բավականին երկար տեւած եթերային դադարից հետո կրկին վերադարձավ սերիալային դաշտ: «Փոխնակ մայրը»` այսպես է կոչվում «Շանթ» հեռուստաընկերության նոր հեռուստասերիալը, որի գլխավոր դերերից մեկին էլ մարմնավորում է Եվան:
Իր հերոսուհու` Էլենի, եւ եթրային կյանք վերադառնալու մասին Եվան սիրով կիսվեց NEWS.am STYLE-ի հետ:

«Նկարահանվելու առաջարկը ստացա հենց ֆիլմի տնօրենից: Մասնակցեցի քասթինգին եւ ինձ առաջարկեցին մարմնավորել Էլենին: Առաջին հայացքից թվում է, թե նա շատ երջանիկ է, սակայն պարզվում է` նա երբեք չի կարող ունենալ երեխաներ: Այդպիսով` ստիպված դիմում է փոխնակ մոր օգնությանը (որի դերում, ի դեպ, հանդես է գալիս Մարինկա Խաչատրյանը)»,-ասում է Եվան:

Դերասանուհու համար, իհարկե, փոքր-ինչ դժվար էր երեք տարի անց վերադառնալ սերիալային ռեժիմին, սակայն նշում է.

«Արդեն ամեն ինչին հարմարվել եմ: Անձնակազմն էլ շատ լավն է: Հեշտ ենք աշխատում: Շատ էի կարոտել այս ամենը»:

Եվայի խոսքով` հեռուտաադիտողներին շատ հետաքրքիր դրվագներ են սպասվում:
«Հեռուստասերիալի սցենարը վերցված չէ որեւիցե բրազիլական ֆիլմից: Ամենահետաքրքիր զարգացումները դեռեւս առջեւում են»:
Սյունե Առաքելյան



