Դուբայը գործարկել Է ավելի քան 10 մլրդ դոլար արժողությամբ «ապագայի քաղաք» նախագիծը
INTERNATIONAL NEWSԴուբայի իշխանությունները հայտարարել են «ապագայի քաղաք» նոր խոշոր նախագծի գործարկման մասին, որի արժեքը գնահատված Է 40 միլիարդ դիրխամ (ավելի քան 10 միլիարդ դոլար): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The National հրատարակությունը:
Շուրջ 4 քառակուսի կիլոմետր մակերեսով նախագիծը ներառում Է բնակելի շինություններ 35 հազար մարդու, ինչպես նաեւ 7,2 հազար հյուրանոցային համարների համար: Նախագծի հեղինակ Dubai Holding ընկերության հայտարարության համաձայն՝ այն «նոր միջազգային ստանդարտներ կտա քաղաքային պլանավորման բնագավառում»:
Նախագիծը նախատեսում Է առաջավոր ենթակառուցվածքի ստեղծում՝ ներառյալ բազմամոդալ Էկոլոգիական տրանսպորտային համակարգը, որտեղ այլ բաների թվում պլանավորված Է օգտագործել օդային գոնդոլաներ:
«Ապագայի քաղաքի» ավելի քան կեսը կհատկացվի զբոսայգիների եւ այլ հասարակական վայրերի: Ստեղծողների խոսքով՝ նախագծի նպատակը ոչ միայն կյանքի որակի բարելավումն Է, այլեւ «ապագա սերունդների ձեւավորումը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



