Պուտինը վաղաժամ է համարում նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին խոսելը
INTERNATIONAL NEWS: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ առայժմ վաղ Է խոսել այն մասին, թե ինչպես կազմակերպել 2018 թվականի նախագահական ընտրարշավը, ընդգծելով, որ ինքը դեռեւս որոշում չի ընդունել՝ դրան մասնակցելու Է արդյոք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Պատասխանելով Bloomberg գործակալության այն հարցին, թե ինքը պատրաստվում Է արդյոք մասնակցել 2018 թվականի ընտրություններին, Պուտինը հայտարարել Է, որ անհրաժեշտ Է սպասել խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, որոնք տեղի են ունենալու սեպտեմբերին, իսկ մինչ այդ խոսել նախագահի ընտրությունների մասին, «միանգամայն վաղաժամ Է»:
«Գիտեք, ժամանակակից, արագ փոփոխվող աշխարհում այդ մասին խոսելը պարզապես վնասակար Է: Հարկավոր Է աշխատել, հարկավոր Է ձգտել, որ իրագործվեն այն ծրագրերն ու խնդիրները, որոնք մենք դրել են մեր առջեւ, հարկավոր Է հասնել մարդկանց կենսամակարդակի բարձրացման, տնտեսության, սոցիալական ոլորտի զարգացման, երկրի պաշտպանունակության ամրապնդման: Կախված այս խնդիրների լուծումից՝ կտեսնենք՝ ինչպես կազմակերպել 2018 թվականի նախագահական ընտրարշավը, եւ թե ով պետք Է դրան մասնակցի: Ես առայժմ ինձ համար ոչինչ չեմ որոշել»,-ասել Է Ռուսաստանի ղեկավարը:



