Yerevan, 19.November.2025,
00
:
00
BREAKING


Սեքսուալ կյանքն ավելի կրակոտ դարձնելու մասնագիտական խորհուրդներ

LIFE

Newsmag.am-ը գրում է.

Ձեր ննջասենյակում կյանքը դարձել է ձանձրալի՞: Թարմացրե՛ք, աշխուժացրե՛ք ձեր սեռական կյանքը newmag-ի խորհուրդների միջոցով:

Գաղտնիք չէ, որ զույգերի սեռական կյանքում թեժ, կրակոտ ու անմոռանալի պահերն ավելի շատ լինում են, երբ դեռ ամեն ինչ նոր է սկսվել: Հաճախ է պատահում, որ ժամանակի հետ կրքի կրակը սկսում է  մարել:

Եվ այսպես է, ո՞րն է ժամանակի հետ չմարող սիրո ու կրքի գաղտնիքը: Սեքսապաթոլոգներն ու այս թեման երկար ժամանակ ուսումնասիրած մասնագետները պնդում են, որ հնարավոր է շարժել առաջացած սառույցն ու նորից կրակ տալ հարաբերություններին.

Նշանակեք հանդիպում

Երկար ժամանակ միասին ապրող զույգերը պարտավոր են ժամանակ առ ժամանակ հատուկ պլանավորել հանդիպում սեքսի համար: Մի դարձրեք սեքսը երկրոդային, այն միշտ հիմնական ու կարևոր տեղ պիտի ունենա ձեր կյանքում: Տարիներ անց էլ, առաջարկեք զուգընկերոջը անել այն, ինչից միշտ հաճույք եք ստացել: Օրինակ` մինչև սեքսով զբաղվելը միասին կինո գնացեք, կամ մի գեղեցիկ վայր` ընթրելու, զբոսնեք քաղաքում, գինի խմեք` մոմի լույսի ներքո, արեք այն ամենը, ինչ ձեզ դուր է գալիս: Բայց դա արեք ընդգծված ժամանակահատվածում, մինչև սեքսին հասնելը:

Հիմա կմտածեք` արդյո՞ք ամեն ինչ գրաֆիկով, պլանավորված կատարելը ռոմանտի՞կ է: Ավելի ռոմատիկ չէ ինքնաբուխ պահվածքը, չպլանավորած, հանկարծակի սեքսը: Սեքսապոթոլոգներն հարցնում են` ինչու է սեքսուալ հանդիպում նշանակելը դառնում խնդիր: Մարդիկ միշտ պլանավորում են այլ գործողություններ, ինչը իրենց հաճույք է պատճառում, օրինակ` գնալ դահուկներ քշելու կամ ռեստորան Ճաշելու և զրուցելու: Ինչու չի կարելի պլանավորել նաև դա:

Հատկապես երեխաներ ունեցող զույգերին ճիշտ է պլանավորել սեքսով զբաղվելու գրաֆիկը, հատուկ հանդիպում նշանակել դրա համար, որովհետև իրենց օրվա գրաֆիկն, այսպես թե այնպես, շատ խիտ է: Իհարկե, լինում են նաև չպլանավորած, ինքնաբուխ հանդիպումներ, երբ և՛ պահն է հարմար, և՛ դու ես տրամադրված, և՛ զուգընկերդ, բայց դրանք երջանիկ պատահականություններ են միայն:

Տնից դուրս

Զույգերին ուղղված լավագույն խորհուրդներից մեկը` միասին գիշերն անցկացնել տնից դուրս: Երկար ժամանակ միասին ապրող զույգերի համար սեքսը դառնում է շատ սովորական մի բան: Տնային բազմաթիվ հոգսերն ու խնդիրները, կարծես, տեղ չեն թողնում ֆանտաստիկ սեքսուալ կյանքի համար: Դժվար է լիարժեք վայելել պահը, երբ դուք սեքսով եք զբաղվում ձեր ննջասենյակում: Ուղեղը չի դադարում այլ բաների մասին մտածել` իսկ գուցե զարթուցիչը մոռացել եմ լարել, արդյոք փակել եմ ջրի ծորակը, կամ` տեսնես ինչ կարժենա փչացած հարիչի վերանորոգումը:

Սեքսը ներկայի ապրում է: Ամենատպավորիչ սեքսուալ զգացողությունները մարդն ապրում է, երբ չի մտածում անցյալի կամ ապագայի մասին, այլ միայն ներկայի: Իսկ դա դժվար է անել ամեն ինչ հիշացնող նույն սենյակում: Անմոռանալի սեքս ունենալու համար մասնագետները խորհուրդ են տալիս սեքսով չզբաղվել առօրյա հոգսեր հիշեցնող ձեր ննջասենյակում, այլ ժամանակ առ ժամանակ հանգրվանել այլ վայրերում: Եվ բոլորովին պարտադիր չէ, որ այն լինի օվկիանոսի ափի մի հեքիաթային վայր: Տնից հեռու ցանկած տեղ կարող է բերել այդ զգացողությունը:

Կողմնորոշվեք, թե ինչ եք ուզում իրականում

Ցանկացած մարդ ունի ինքնատիպ սեքսուալ երևակայություն: Բայց որոշ մարդիկ ամաչում են զարկ տան իրենց երևակայությանը և թաքցնում են այն հոգու հեռավոր խորքերում:

Շատերն անգամ չգիտեն, թե իրականում իրենց ինչ է պետք անկողնում: Սեքսապոթոլոգներն ասում են, որ չափահաս մարդկանց մեծ մասը պիտի աշխատի ինքն իր վրա` հասկանալու համար, թե ինչն է իրենց «խելքահան անում»: Իրականում, ինքդ քո ու դիմացինին ցանկություններն իմանալ ու համարձակ կատարելը սեքսում հաջողության հասնելու բանալին է:

Իսկ դրա համար պետք է միասին «աշխատել»: Այդ հարցում ձեզ կօգնեն մասնագիտական գրքերը, ամսագրերը, ֆիլմերն ու տեսանյութերը: Եվ եթե ձեր գլխում ծնվում են նոր մտքեր ու ֆանտազիաններ, քննարկենք դրանք զուգընկերոջ հետ, միախառնեք դրան զուգընկերոջ երևակայությունն ու իրականացրեք այն:

 

Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant InternationalSTEM Acceleration Award 2025 Held with Idram’s SupportSolar Power is Generated in Kechut Community Through the Efforts of Ucom and SunChild Idram Announces Partnership with WeChat PayAraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solutions for NatureSpeed-Mentoring Event Accelerates Green Innovations within the Ucom Fellowship Program Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube InvestIdram Junior Participants Receive Prizes: The First Junius Financial Literacy Competition ConcludesLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation5,312,038 AMD for “Symphonic Forest”: the November beneficiary is AI4Biodiversity: AI Solutions for Nature, a national hackathonUcom’s Green Initiative Reaches Urtsadzor AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population "You Choose the Destination": New Promotion for AraratBank Mastercard World Travel CardholdersYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security