Բրազիլիայում ոստիկանությունը ցրել է Ռուսեֆի պաշտոնաթողության դեմ բողոքող հազարավոր ցուցարարների
INTERNATIONAL NEWSԲրազիլիայի ոստիկանությունը Սան Պաուլու քաղաքում ցրել Է երկրի նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆի պաշտոնաթողության դեմ բողոքի հազարավոր մասնակիցների, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
Agencia Brasil գործակալության տվյալներով՝ ցուցարարները պահանջել են պաշտոնից հեռացնել նախագահ Միշել Տեմերին եւ երկրում անցկացնել նոր ընտրություններ: Ինչպես հայտնել են բողոքի ակցիայի կազմակերպիչները, ընդամենը դրան մասնակցել Է շուրջ 100 հազար մարդ: Նրանց ցրելու համար իրավապահ մարմինների աշխատակիցները կիրառել են արցունքաբեր գազ, Էլեկտրաշոկ, ինչպես նաեւ ջրային թնդանոթներ:
Սան Պաուլուում հաջորդ ցույցը պլանավորված Է սեպտեմբերի 8-ին:
Ռուսեֆի պաշտոնաթողությունից հետո նախագահի պաշտոնն ստանձնել Է Միշել Տեմերը: Նա Բրազիլիան կգլխավորի մինչեւ 2018 թվականի վերջը, երբ տեղի կունենան նոր ընտրություններ եւ հայտնի կդառնա պետության նոր ղեկավարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



