Արցախի Նախագահը և բելգիացի պատգամավորները քննարկվել են խորհրդարանական կապերի զարգացումը
POLITICSԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Բելգիայի Դաշնային եւ Բրյուսելի շրջանային խորհրդարանների մի խումբ պատգամավորների:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են երկու երկրների միջեւ խորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է Բելգիայի խորհրդարանականների այցը մեր Արցախ` ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի տոնական միոջոցառումների շրջանակներում՝ նշելով, որ Արցախում բարձր են գնահատում անկեղծ եւ անշահախնդիր բարեկամությունը` այն դիտարկելով որպես մեր հաջողությունների առանցքային բաղադրամասերից մեկը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



