Արցախում զոհված Արայիկին կհուղարկավորեն Երեւանում
SOCIETYNews.am-ը գրում է.
Արցախում սեպտեմբերի 2-ին մարտական խնդրի կատարման ժամանակ տեղ գտած այլ հանգամանքներում զոհված Արայիկ Օրդուբեկյանին կհուղարկավորեն սեպտեմբերի 6-ին` Երեւանում: Այս մասին այսօր` սեպտեմբերի 5-ին,NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընտանիքի հարեւաններից տիկին Քրիստինեն: Նա նշեց, որ չնայած Օրդուբեկյաններն արդեն մեկ տարի է բնակվում են ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Սոնասար գյուղում, Արայիկին հուղարկավորելու են Երեւանի Թոխմախի գերեզմանատանը:
Հիշեցնենք, որ Արայիկ Օրդուբեկյանը բանակ էր զորակոչվել 2015թ. ամռանը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Արցախում սեպտեմբերի 2-ին Արայիկ Օրդուբեկյանը զոհվել է ոչ թե հակառակորդի կողմից արձակված կրակոցից, այլ մարտական խնդրի կատարման ժամանակ տեղ գտած այլ հանգամանքներում։
Հիշեցնենք, որ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արայիկ Օրդուբեկյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։



