Լավրովն ու Քերրին քննարկել են Սիրիայում դրության կարգավորման հետագա քայլերը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին միմյանց միջև բանակցություններում քննարկել են Սիրիայում տիրող դրության կարգավորման հարցը: Արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունեցել «G20»-ի գագաթաժողովի շրջանակներում Հանչժոու չինական քաղաքում: Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը` հղում անելով ՌԴ ԱԳՆ կայքին:
«Սեպտեմբերի 4-ին Հանչժոու քաղաքում (Չինաստան) Ռուսաստանի ԱԳ նախարարը առանձին հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ»,-նշվում է պաշտոնական հաղորդագրությունում:
Հանդիպման շրջանակներում քննարկվել են հաշտության ռեժիմի ամրապնդման հետագա խնդիրները և ՌԴ-ԱՄՆ փոխգործակցությունը ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



