Ճապոնիայում «Լայոնրոք» թայֆունը խլել է 16 մարդու կյանք
INTERNATIONAL NEWSՃապոնիայի հյուսիսային և հյուսիսարևելյան տարածաշրջաններին պատուհասած «Լայոնրոք» թայֆունի զոհերի թիվը հասել է 16-ի՝ տեղեկացնում է NHK հեռուստաալիքը:
Զոհերի մեծ մասը Իվատեի պրեֆեկտուրայից են, նրանցից 9-ը ապրել են Իվաիձումի քաղաքի ծերանոցում: Նրանց մարմինները փրկարարները հայտնաբերել են անցած չորեքշաբթի:
Շաբաթվա սկզբում Հոնսյու կղզու հյուսիս-արևելքում և Հոկայդո կղզու հյուսիսում թայֆունի պատճառով գետերը վարարել են և դուրս եկել հունից, փլուզվել են պատնեշներ: Հարյուրավոր տներ հոսանքազրկվել են, հետաձգվել են 100-ից ավելի չվերթներ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



