ԱՄՆ նախագահը պարզաբանել է Հանչժոուի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկնաբանել է Հանչժոու օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը եւ ամերիկյան ու չինական կողմերի միջեւ կոնֆլիկտը: Այս մասին հաղորդում է Fox News-ը:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ Սպիտակ տան ղեկավարը, որը ստիպված է եղել օգտվել պահուստային ելքից՝ հատուկ ելքի բացակայության պատճառով, պարզաբանել է, թե ինչու են ամերիկյան լրագրողները մերժել չինացի պաշտոնյայի՝ այդ իրադարձությունը չլուսաբանելու մասին խնդրանքը:
Ավելի վաղ The Associated Press-ը հաղորդել էր, որ Օբամային կարմիր գորգով հատուկ կամրջակ չեն մոտեցրել, այդ պատճառով նա ստիպված է եղել օգտվել պահուստային ելքից: Դրանից հետո կոնֆլիկտ է տեղի ունեցել Օբամայի օգնականների եւ չինացի պաշտոնյայի միջեւ, որն ամերիկյան նախագահի հետ ժամանած լրագրողներին խնդրել է չլուսաբանել միջադեպը:
Սպիտակ տան ներկայացուցիչները նշել են, որ ԱՄՆ-ն ինքն է կանոններ սահմանում իր առաջորդի համար:
«Սա մե՛ր երկիրն է, մե՛ր օդանավակայանը»,- ի պատասխան ընդգծել է չինացի պաշտոնյան՝ փակելով ազգային անվտանգության հարցերով Օբամայի խորհրդական Սյուզան Ռայսի ճանապարհը:



