Կառավարությունում քննարկվում են բյուջեի ծախսերի ֆինանսավորման 2016-2018 թթ. կողմնորոշիչ չափաքանակները
ECONOMICSՎարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր սկսվել է ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2016-2018 թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ քննարկումը, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, ներկայացվել և քննարկվել են ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ բնապահպանության, ՀՀ սփյուռքի, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի և Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի` պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2016-2018 թթ. կողմնորոշիչ չափաքանակները:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



