Օբամայի ինքնաթիռին մոռացել են մոտեցնել սանդուղք
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահի ինքնաթիռին Չինաստանի օդանավակայանում մոռացել են մոտեցնել սանդուղք, ինչի արդյունքում Օբաման ստիպված է եղել օգտվել պահեստային ելքից, ինչպես նաև մոռացել են փռել կարմիր ուղեգորգ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Բացի այդ՝ օդանավակայանում տեղի է ունեցել վեճ Օբամայի օգնականի և չինացի ներկայացուցչի միջև, ով պահանջել է, որ Օբամայի հետ ճամփորդող լրագրողները չլուսաբանեն տեղի ունեցած դեպքը:
Դրանից հետո Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ինքը կսահմանի կանոններ իր առաջնորդի համար: «Սա մեր երկիրն է: Մեր օդանավակայանն է»,- ի պատասխան՝ ասել է չինացի պաշտոնյան:
Բացի այդ՝ Չինաստանի ներկայացուցիչը փակել է ազգային անվտանգության հարցերով Օբամայի խորհրդական Սյուզան Ռայսի ճանապարհը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



