Կադիրովը չեչեն օլիմպիականներին Mercedes ջիփեր է նվիրել
SPORTՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը 6 չեչեն մարզիկի նվիրել է մեկական Mercedes ջիփ մեքենա, ինչի մասին նա գրել է Instagram-ի իր էջում:
Ինչպես նշում է meduza.io-ն, մեքենաները ստացել են Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին մասնակցած 4 մարզիկներ, ինչպես նաև 2 մարմնամարզիկ, ովքեր զրկվել են Բրազիլիա մեկնելու հնարավորությունից ազգային հավաքականի որակազրկման պատճառով:
Բացի դրանից՝ Կադիրովը բոլոր 6 մարզիկներին շնորհել է «Չեչնիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» մեդալներ:
«Մեր տղերքը լարված նախապատրաստվել էին Օլիմպիադային, բայց նրանց չհաջողվեց հասնել հաղթական պատվանդանին: Այնուհանդերձ, նրանք մեզ համար հաղթողներ են»,- նշել է Կադիրովը՝ հույս հայտնելով, որ «գլխավոր օլիմպիական նվաճումները դեռևս առջևում են»:

1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



