Թուրքական տանկերը մտել են Սիրիա՝ բացելով հարձակման նոր ճակատ
INTERNATIONAL NEWSԹուրքիան իր ընդդիմադիր դաշնակիցների հետ հարձակման նոր ճակատ է բացել Սիրիայի հյուսիսային հատվածում՝ իր տանկերը տեղակայելով սահմանի երկայնքով:
Ինչպես հայտնում է Reuters-ը, ներխուժումը տեղի է ունեցել Քիլիս նահանգից, որը հաճախակի է հայտնվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հրթիռակոծության թիրախում:
Հայտնի է, որ թուրքական տանկերը հատել են սահմանագիծն ու մուտք գործել գրոհայինների վերահսկողության տակ գտնվող սիրիական Ալ Ռայ քաղաք:
Աղբյուրը մանրամասնում է, որ Անկարայի բարեհաճությունը վայելող ընդդիմադիր գրոհայիններն արդեն հասցրել են մի քանի գյուղ ու բնակավայր ազատագրել ԻՊ-ից:
Տեսանյութը դիտեք այստեղ.
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



