Ջավախքում մոր և 3 երեխաների սպանության մեջ մեղադրվողը կալանավայրում ինքնասպան է եղել
SOCIETYTert.am-ը գրում է.
Ջավախքի հայաբնակ Վաչիան գյուղում հայ ընտանիքի՝ մոր և երեք անչափահասների սպանության մեջ մեղադրվող Նոդար Ա-ն օգոստոսի 27-ին Գլդանիի բանտի իր խցում ինքնասպանություն է գործել: Այս մասին Tert.am –ին հայտնեց Վաչիան գյուղի բնակիչ Ռուզան Ս-ն։
«Արդեն լսել ենք, որ Նոդար Ա-ն ինքնասպանություն է գործել Գլդանիի բանտի իր խցում, մանրամասներին տեղյակ չենք: Գործի ընթացքը մտահոգում է բոլորիս, բայց, քանի որ հիմնական մեղադրյալն արդեն մահացած է, գործի շարունակության մասին ոչինչ չենք կարող ասել»,- ասաց ազգությամբ հայ Ռուզանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Ջավախքի տարածաշրջանի Վաչիան գյուղում մահացած էին գտել Խաչոտյանների ընտանիքի չորս անդամներին` 37-ամյա մորը և երեք` 5, 16 և 18-ամյա երեխաներին: Կասկածներ կային, որ մարդասպանը նրանց տուն է մտել բռնաբարության կամ գողության նպատակով: Երբ տան մայրն արթնացել է, երկաթե ամրանով հարվածել է 37-ամյա կնոջ գլխին, այնուհետև դանակահարել արթնացած ավագ աղջկան: Մայրը և աղջիկները մահացու վնասվածքների հետևանքով էին մահացել, իսկ 5-ամյա տղան խեղդամահ էր արվել: Սպանությունը կատարելուց հետո Նոդար Ա-ն բացել էր գազը, փակել դռներն ու պատուհանները, և գնացել:
Շարունակությունը՝ այստեղ:



