Apple-ի հարցով Եվրահանձնաժողովի որոշումը ուղղված չէ ԱՄՆ-ի դեմ. Յունկեր
INTERNATIONAL NEWSԵվրահանձնաժողովի որոշումը Apple-ի հարցով, որին եվրոպական կարգավորողը պարտադրել է Իռլանդիային վերադարձնել չվճարված հարկերը, ուղղված չէ ԱՄՆ-ի դեմ: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը:
«Այդ որոշումը ուղղված չէ ԱՄՆ-ի դեմ: Դա լրիվ աբսուրդ կլիներ՝ ընտրել այդ տարածքը ԱՄՆ-ի վրա, այսպես կոչված, հարձակվելու համար»,- հայտարարել է Յունկերը G20-ի նախաշեմին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ ԵՀ-ն հետաքննության արդյունքում հանգել է այն եզրակացության, որ Իռլանդիան Apple-ին տրամադրել է չարդարացված հարկային արտոնություններ, որի արդյունքում երկիրը չի ստացել 13 միլիարդ եվրո: Այժմ ընկերությունը պետք է վերադարձնի 2003-2014 թվականների ընթացքում չվճարած հարկերը:
Ընդ որում, Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Իռլանդիայի իշխանությունները պետք է որոշեն, թե Apple-ը ինչ կարգով և որքան գումար պետք է փոխհատուցի:



