Էրդողանը շնորհակալություն է հայտնել Պուտինին չարթերային չվերթները վերսկսելու համար
POLITICSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել երկրների միջև չարթերային չվերթները վերսկսելու համար, գրում է РИА Новости-ն:
Պուտինը զրույցի սկզբում նշել է, որ իրենց վերջին հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանն ուշադրություն է դարձրել նրան, որ նախկինում ընդունված որոշումները կատարվում են ավելի դանդաղ, քան իրենք կցանկանային:
«Մասնավորապես, դուք ասացիք, որ դեռևս չեն կատարվում մեր պայմանավորվածությունները չարթերային չվերթների վերականգման վերաբերյալ: Ինչպես դուք տեսնում եք, նախորդ ամսվա 28-ին Ռուսաստանի կառավարությունը ստորագրել է համապատասխան հանձնարարություն, իսկ երեկ Թուրքիա է ժամանել ռուս զբոսաշրջիկներով օդանավը»,- ասել է Պուտինը և նշել, որ ռուս զբոսաշրջիկներին շատ ջերմ են ընդունել Թուրքիայում:
Թուրք նախարարը պատասխան խոսքում շնորհակալություն է հայտնել չարթերային չվերթները վերականգնելու համար:



