16 խորհուրդներ, որ կօգնեն ավելի լավ հասկանալ շներին
LIFEՇների շարժումների լեզուն հասկանալը շատ կարևոր է ձեր չորքոտանի ընկերոջ հետ ամուր և վստահելի հարաբերություններ ստեղծելու համար:
Այսօր մենք ձեզ կներկայացնենք 16 պատկերազարդումներ, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալ ձեր շանը:
-
Շունը շարժում է պոչը
Եթե նա դանդաղ է շարժում պոչը, ուրեմն նա չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում և հարցնում է ձեզ, թե ինչ պտք է անել: Երբ նա արագ թափահարում է պոչը, ուրեմն նա ընդունում և ենթարկվում է ձեզ: -
Պոչը բարձրացված է և մի փոքր ցնցվում է
Շունը նկատում է ինչ-որ վտանգ ձեր նկատմամբ, և իրեն համարում է տվյալ պահին ձեր պաշտպանը: -
Պոչը ոտքերի արանքում է
Սա նշան է, որ ձեր շունը վախեցած է, ցավ ունի, կամ էլ իրեն հարմարավետ չի զգում: Եթե պոչն այդ դիրքում պահելու ոչ մի ակնհայտ պատճառ չկա, սակայն շունը միևնույն է մնում է այդ դիրքում, ուրեմն պետք է դիմել բժշկի: -
Աչքերը լայն բացված են և զգոն են
հենց այսպես է ձեր շունը փորձում գրավել ձեր ուշադրությունը: Նա կարծես մարտահրավեր է ձեզ նետում և ցանկանում է, որ դուք էլ նրան այդպես նայեք: -
Շունը կկոցում է աչքերը և թարթում դրանք
Սա նշանակում է, որ նա ցանկանում է խաղալ ձեզ հետ: Սակայն եթե նա սովորականից հաճախ է թարթում աչքերը, ուրեմն նա ցավ ունի: -
Ականջները ցցված են և դեպի առաջ ուղղված
Շունը ցույց է տալիս, որ նա հետաքրքրված է և արձագանքում է այն ամենին, ինչ տեղի է ունենում իր շուրջը: -
Ականջներն իջեցված են գլխի վրա
Սա նշանակում է, որ շունը վախենում է: Երբեմն նա կարող է իջեցնել միայն մեկ ականջը՝ հիմնականում ձախը: Հենց այսպես են շները արձագանքում անծանոթ մարդկանց տեսնելիս, կամ նրանց, ումից վախենում են: -
Շունը հորանջում է
Սա նշանակում է, որ շունը նյարդային է և դժգոհ: Շան ձագերը հաճախ են հորանջում երբ նրանք շրջապատված են անծանոթ շներով: Սակայն եթե ձեր հորանջելուց հետո ձեր շունը նույնպես հորանջում է, ուրեմն նա շատ կապված է ձեզ հետ: -
Շունը լիզում է դեմքը
Սա նշանակում է, որ շունը լարված է և վտանգ է զգում: -
Շունը ցույց է տալիս ատամները սակայն չի գռմռում
Սա նշանակում է, որ շունը պաշտպանում է իր տարածքը: Շները սա հաճախ են անում ուտելիս: -
Շունը գլորվում է և ցույց տալիս իր փորիկը
Նա ցույց է տալիս, որ ձեզ վստահում է և ցանկանում է ուրախացնել ձեզ: Եթե քորեք նրա փորիկը ան կրկին կսկսի գլորվել և կհասկանա, որ նա կարողացավ ձեզ ուրախացնել: -
Շունը գլուխը դնում է ձեր ծնկի վրա
Սա նշանակում է, որ շունը ցանկանում է գրավել ձեր ուշադրությունը և ձեր կարիքն ունի: Եթե նա իր քթով դիպչում է տիրոջ ձեռքերին, նա ցանկանում է, որ դուք սիրեք իրեն: -
Շունն իր թաթը դնում է ձեր ծնկի վրա
Եթե շունը դա անում է շատ ինքնագոհ հայացքով, ուրեմն նա փորձում է ավելի շատ իշխել: Այդ դեպքում մարզիչները խորհուրդ են տալիս նայել շան աչքերի մեջ և թաթը իջեցնել ծնկից: -
Շունը բարձրացրել է առջևի թաթը
Այս դիրքը նշանակում է, որ նա ցանկանում է ձեզ ինչ-որ բան հարցնել: Միգուցե նա սոված է կամ ցանկանում է խաղալ: հաճախ շներն այսպես են անում, երբ ինչ-որ հետաքրքիր բան են նկատում: -
Շունը մեջքով է կանգնում
Այս արարքը ցույց է տալիս, որ ձեր չորքոտանի ընկերը վստահում է ձեզ: -
Շները թափահարում են իրենց մարմինը
Եթե շները թափահարում են մարմինը(ինչպես անում են թրջված ժամանակ), նրանք փորձում են այդպես ազատվել լարվածությունից:



