6 ոճային խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ ավելի բարձրահասակ երևալ
LIFEԱշխարհում չկա մի աղջիկ, ով չի ցանկանում ոճային լինել, սակայն, ցավոք սրտի, ոչ բոլոր նորաձության թրենդերն են, որ ստեղծված են բոլոր տեսակի հասակ և կազմվածք ունեցող աղջիկների համար: Մինչ մեկի վրա զգեստը հրաշալի տեսք ունի, մյուսին այն շատ կարճահասակ է ցույց տալիս:
Այսօր մենք ձեզ ցույց կտանք, թե ինչպես խուսափել նման անհաջող կերպաներից: Ահա 6 խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ ավելի սլացիկ և բարձրահասակ երևալ:
-
Ընտրեք ճիշտ աքսեսուարներ և կոշիկներ
Իհարկե՝ բարձրահասակ երևալու ամենապարզ միջոցը բարձրակրունկ հագնելն է: Կոշիկի գույնը նույնպես շատ կարևոր է. ավելի չեզոք գույները ձեր ոտքերն ավելի երկար են ցույց տալիս, իսկ սև կոշիկները դրանք ավելի կարճ են դարձնում:

-
Զգուշացե՛ք զոլավոր հագուստից
Ինչպես տեսնում եք այս լուսանկարում՝ հորիզոնական զոլավոր զգեստը ավելի ծավալ է հաղորդում և ավելի կարճահասակ է ցույց տալիս: Ավելի գեղեցիկ կլինի կրել զոլավոր բլուզ միագույն կիսաշրջազգեստի հետ:
-
Ընտրեք ջինսեր և պայուսակներ ըստ ձեր հասակի
Եթե կարճահասակ եք և կարճ ջինս եք կրում, դուք ավելի եք կարճացնում ինքներդ ձեզ: Նման ջինսերի հետ կրեք բարձրակրունկ կոշիկներ: Բարձր իրան ունեցող ջինսերը նույնպես կօգնեն բարձրահասակ երևալուն: Անպայման ուշադրություն դարձրեք պայուսակների ընտրությանը: Փոքրիկ պայուսակը ամենաճիշտ ընտրությունը կլինի: Մեծ պայուսակները ձեր ընդհանուր look-ին ծանր տեսք կտան:

-
Փորձեք Palazzo տաբատներ
Palazzo տաբատները հրաշալի կլինեն բարձրակրունկերի հետ և ձեր ոտքերն ավելի երկար ցույց կտան: Նախընտրությունը տվեք ավելի պարզ և միատոն գույների: Կարճ բլուզի և բարձր իրանով տաբատի համադրումը միշտ նորաձև է: Այս ձևը կբալանսավորի ձեր մարմնի վերին և ստորին հատվածները և ձեր ոտքերն ավելի երկար կերևան:

-
Մի՛ անտեսեք մատիտ-կիսաշրջազգեստները
Միշտ հիշե՛ք՝ մատիտ-կիսաշրջազգեստներն ավելի բարձրահասակ և սլացիկ տեսք են տալիս ձեզ: Կարճ բլուզ կրեք դրանց հետ, կամ սովորական բլուզը հավաքեք կիսաշրջազգեստի տակ՝ ինչպես պատկերված է լուսանկարում:
-
Ճիշտ կրեք վերնաշապիկ-զգեստները
Վերնաշապիկ-զգեստները սազում են ցանկացած կազմվածքի, սակայն դրանք կարող են մի փոքր տարօրինակ տեսք ունենալ կարճահասկ աղջիկների վրա, ուստի դա շտկելու համար պետք է ուղղակի վերնաշապիկ-զգեստին ավելացնել գոտի և հետ ծալել վերնաշապիկի թևերը: Հագուստի թևերի իդեալական երկարությունը ¾-ն է: Նախընտրությունը տվեք միատոն վերնաշապիկ-զգեստներին:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Past.am-ը:



