Քլոե Քարդաշյանը նոր ընկե՞ր ունի
PHOTOՍիրո հարցում Քլոե Քարդաշյանը կարծես թե այդքան էլ հաջողակ չէ, բայց հիմա արդեն ամեն ինչ դեպի լավն է գնում:
32-ամյա գեղեցկուհուն հինգշաբթի օրը տեսել են 25-ամյա բասկետբոլիստ Թրիսթան Թոմպսոնի հետ Բեվերլի Հիլլզում: Իսկ դրանից մի քանի օր առաջ նրանց միասին տեսել էին Bootsy Bellows-ի երեկույթին:



Քլոեն և Թրիսթանը կրում էին միանման սև հագուստ:
TMZ-ն տեղեկացնում է, որ Քլոեն և Թրիսթանը ավելին քան ընկերներ են: Նրանց նաև նկատել էին Bootsy Bellows-ի երեկույթը միասին լքելիս:


Քլոեն անցյալում հանդիպել է բասկետբոլիստների հետ: Լամար Օդոմի հետ անհաջող ամուսնութունից հետո նա հանդիպել է Ջեյմս Հարդենի հետ և կապված էր Օդելլ Բեքհեմ կրտսերի հետ՝ չնայած, որ պնդում էր, որ նրանք ուղղակի ընկերներ են:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Past.am-ը:
1
Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
2
The Power of One Dram — to Mathemik NGO
3
With the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New Format
4
Winter adventures continue at Myler: Idram&IDBank
5
Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber



