Փարիզի օդանավակայանում մետամֆետամինի ռեկորդային խմբաքանակ են առգրավել
INTERNATIONAL NEWSՖրանսիայի մայրաքաղաքի Շառլ դե Գոլ-Ռուասի միջազգային օդանավակայանում մաքսային ծառայության աշխատակիցները ռեկորդային քանակությամբ՝ 51.5 կգ մետանֆետամին թմրանյութի բեռ են հայտնաբերել: Այս մասինն գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով BFMTV հեռուստաալիքը:
Թմրանյութը, որը փոխադրել են չոր նախաճաշի տուփերով, հայտնաբերել են օգոստոսի 31-ի գիշերը: Մաքսավորների ուշադրությունը գրավել է տուփերի քաշը, որոնք չափազանց ծանր են եղել նախաճաշի համար:
Սա Ֆրանսիայում հայտնաբերված եւ առգրավված մետամֆետամինի ամենամեծ խմբաքանակն է եղել, որը 3.8 մլն եվրո է գնահատվում: Բեռն ուղարկվել է Քամերունից, իսկ վերջնակետը պետք է Մալազիան լիներ:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



