Կաթնաջուր գյուղում բռնկված հրդեհից 1200 հակ անասնակեր է այրվել
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 2-ին, ժամը 11.38-ին տեղեկություն է ստացել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի տան տանիքում:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 8-րդ և 10-րդ տներին կից կառուցված անասնագոմի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.23-ին, մարվել՝ 17.18-ին:
Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 400 քմ և տանիքում պահեստավորված 1200 հակ անասնակեր:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



