Արմեն Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել ԴԱՀԿ ծառայության Արմավիրի բաժնում
SOCIETYՄարզային այցելությունների շրջանակում սեպտեմբերի 2-ին ՀՀ գլխավոր հարկադիրկատարողի ժամանակավորպաշտոնակատար ԱրմենՀարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ։ Բաղրամյանի և Էջմիածնի տարածաշրջանային բաժանմունքներում ծառայության ղեկավարին ներկայացվել են ստորաբաժանումների աշխատանքները, առկա խնդիրները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնից, մարզային բաժնում՝ Արմավիրում, անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ընդգծվել են ծառայության առջև դրված խնդիրների անխափան կատարման կարևորությունն ու գործունեության արդյունավետության բարձրացման առաջնահերթությունները։ «Իրականում հարկադիր կատարողի առաքելությունը բարդ է ևպարտավորեցնող։ Այն պահանջում է և՛ մասնագիտական պատշաճ գիտելիքներ, և՛ պատասխանատվության բարձրզգացում, և՛ նվիրվածություն ու նրբանկատություն։ Ձեր ամենօրյա աշխատանքում ըմբռնումով մոտեցեքքաղաքացիների խնդիրներին՝ հավատարիմ մնալով ձեր կոչմանը»,-ընդգծել է Ծառայության ղեկավարը։
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Ա րմեն Հարությունյանը ևս մեկ անգամ նշել է աշխատանքում յուրաքանչյուր հարկադիր կատարողի նախաձեռնող լինելու կարևորությունն ու տվել համապատասխան հանձնարարականներ։



