Գիտնականները վերջապես ապացուցել են, թե ինչպես են կատուները երկարացնում մեր կյանքը
LIFEԱյսօր մենք ձեզ մի քանի փաստեր կներկայացնենք, որոնք կապացուցեն, որ կատուները ոչ միայն շատ ֆոտոգենիկ են, այլ նաև կարող են մեզ համար շատ առողջարար լինել:
-
Կատուները բուժում են մեզ
Կատուների մռռոցը բուժում է վերքերը: Գիտնականները դեռ վստահ չեն, թե ինչպես են կատուներն այդ ձայնն արձակում, սակայն բոլորս էլ գիտենք, որ կատուները մռռացնում են, և դա օգնում է մեզ ավելի արագ վերականգնվել:
-
Կատուները մռռացնում են հատուկ թերապևտիկ տատանումներ ունեցող ամպլիտուդով
Կատուները սովորաբար մռռացնում են 25-ից 150 Հերց հաճախականությամբ: Այս հաճախականությունն օգնում է կատուներին ավելի շուտ վերականգնել իրենց մկաններն ու ոսկորները, սակայն այդ մռռոցը նաև շատ օգտակար է մարդկանց համար: Ըստ բժիշկների՝ կատուների մռռոցն ունի ճիշտ նույն ամպլիտուդը, որը հատուկ է թերապևտիկ ամպլիտուդին, և շատ ուսումնասիրություններ կան այս ֆենոմենի վերաբերյալ: Այսպիսով՝ կատուների մռռոցը կարող է բուժել կոտրվածքները, վերականգնել վնասված մկանները և նույնիսկ կարող է օգնել ազատվել ծանր շնչառությունից:
-
Կատուները նվազեցնում են սթրեսի մակարդակը
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միջինում կատու ունեցողների մոտ ավելի քիչ հավանական է սթրես ունենալը: Շուն ունեցողները երկրորդ տեղում են, իսկ ամենաբարձր սթրեսի մակարդակը այն մարդկանց մոտ է, ովքեր ընդհանրապես ընտանի կենադին չունեն: -
Կատուները կարող են 40%-ով նվազեցնել սրտի կաթված ունենալու հավանականությունը:
Միննեսոտայի համալսարանի գիտնականները պարզել են, որ տանը կատվի ներկայությունը կարող է դրական ազդեցություն ունենալ ձեր սրտի աշխատանքի վրա: Մեկ այլ ուսումնասիրություն պարզել է, որ այն մարդիկ, ովքեր կատու չունեն, 40%-ով ավելի հավանական է, որ սրտի կաթված կունենան: Ամենայն հավանականությամբ՝ պատճառն այն է, որ կատուները կարող են թուլացնել սթրեսը և ընկճվածությունը, և այդպիսով նաև կարող են նվազեցնել սրտանոթային հիվանդությունների առաջացումը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



