Աշխարհի ամենաերկար ապակե կամուրջը դադարեցրել Է աշխատանքը
SOCIETYԱշխարհի ամենաերկար ապակե կամուրջը, որը ձգվում Է Չինաստանի Հունանի նահանգի Չժանցզյացզե Ազգային բնայգու Գրանդ Կանիոնի վրայով, ժամանակավորապես դադարեցրել Է աշխատանքը, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով China News Service գործակալությանը: Կամուրջն օգոստոսի 20-ին բացվել Էր թեստային ռեժիմով:
Գործակալության տվյալներով՝ կամուրջը ժամանակավորապես փակվել Է սեպտեմբերի 2-ից: Նշվում Է, որ դա արվել Է կամրջի համակարգերի ծրագրային եւ ապարատային բարելավման նպատակով: Թե երբ կամուրջը կվերսկսի այցելուների ընդունումը, չի հաղորդվում:
Կամրջի երկարությունը կազմում Է 430 մետր, լայնությունը՝ 6 մետր, գետնից բարձրությունը 3 մետր Է: Ռեկորդակիր կամուրջը բաղկացած Է ապակուց պատրաստված 99 եռաշերտ գերամուր պանելներից: «Սինհուա» գործակալության տվյալներով՝ շինարարության արժեքը կազմել Է 3,4 մլն դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



