Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Քննիչները մեղադրանք են առաջադրել Հանքավանում երեք անձի սպանության համար

SOCIETY

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Հանքավանում երեք անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քննությամբ պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։ Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «2015 թվականի նոյեմբերի 16-ին ահազանգ է ստացվել, որ «Հրազդան բժշկական կենտրոն» ՓԲԸ է տեղափոխվել երկու տղամարդու դիակ, ևս մեկ տղամարդու դիակ հայտնաբերվել է Հանքավան գյուղի «Տաք-ջուր» ժամանցային գոտում։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Կոտայքի մարզային քննչական վարչության պետի գլխավորությամբ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է մահացածների ինքնությունը, ովքեր հանդիսանում են Կոտայքի մարզի բնակիչներ, եղբայրներ Վարդան և Վահե Գալստյանները, վերջիններիս ընկեր Արմեն Հովհաննիսյանը։

Դեպքի առթիվ նոյեմբերի 17-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերքի ձեռք բերել, պահել)։ Նույն օրը որոշում է կայացվել՝ քննչական խումբ ստեղծելու մասին։

Նախնական քննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2015թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Հանքավան համայնքում գտնվող նախին «Արարատ» ճամբարի տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել այդ տարածքի սեփականատերեր Գալստյան եղբայրների և անտառապահ Գ.Սեփոյանի միջև` կապված նշված տարածքում կատարված ծառահատումների հետ, որին ներկա են գտնվել նաև այլ անձինք։ Տարածքի սեփականատերերն անտառապահին մեղադրել են նշված տարածքում կատարված ծառահատումների համար: Վիճաբանությունը վերաճել է կռվի:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Գ.Սեփոյանի որդին՝ Հ.Սեփոյանը, տեղեկանալով, որ հայրը վիճաբանել և կռվել Հրազդան քաղաքի բնակիչներ, եղբայրներ Վարդան և Վահե Գալստյանների հետ, որի ժամանակ ծեծի է ենթարկվել հայրը և ստացել մարմնական վնասվածքներ, ավտոմեքենայով գնացել է դեպի նշված տարածք։ Հասնելով ճամբար տանող արգելափակոցի մոտ՝ հրազեն հանդիսացող գործարանային արտադրության «ԱԿ-74» տեսակի, 5,45 մմ տրամաչափի մարտական ակոսափող ինքնաձիգով մենահատ կրակոցներ է արձակել նշված վայրում գտնվող Վարդան Գալստյանի, Վահե Գալստյ անի և վերջիններիս ընկեր Արմեն Հովհաննիսյանի ուղղությամբ։ Արդյունքում՝ Վարդան Գալստյանին պատճառվել է որովայնի առաջային պատի թվով մեկ միջանցիկ հրազենային վնասվածք, Արմեն Հովհաննիսյանի՝ գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարում առաջացրած գլխի աջ ճակատկողմնային շրջանի թվով մեկ շոշափող հրազենային վնասվածք, իսկ Վահե Գալստյանին՝ երեք միջանցիկ հրազենային վնասվածքներ, որոնց հետևանքով վերջիններս մահացել են:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Հ.Սեփոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Հ.Սեփոյանի մասով քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։ Կատարված հանցագործությանը հնարավոր այլ անձանց առնչությունը պարզելու համար անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով»:

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine