Մերկելն Էրդողանի հետ կքննարկի փախստականների մասին համաձայնագրի հարցը
INTERNATIONAL NEWSԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Չինաստանում կազմակերպվելիք G-20 գագաթնաժողովի շրջանակում կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գերմանական Deutsche Welle-ն տեղեկացնում է, որ հանդիպմանը երկու երկրի առաջնորդները կքննարկեն փախստականների մասին համաձայնագրի հարցը:
Գերմանական NDR հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մերկելը հայտնել է, որ Էրդողանի հետ հանդիպմանը կմասնակցեն նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենզին:
Մերկելն անդրադարձել է նաև Բունդեսթագի պատգամավորների կողմից Ինջիրլիքի ռազմաբազա այցելելու խնդրին` ասելով. «Բոլորս միակարծիք ենք այն հարցում, որ մեր պատգամավորները պետք է այցելեն մեր զինվորներին: Ես նպատակ ունեմ այս խնդրում առաջընթաց ապահովվել երկխոսության ճանապարհով»:
Ավելի վաղ Չավուշօղլուն հանդես էր եկել հայտարարությամբ`ասելով, որ պաշտոնական Անկարան գերմանացի պատգամավորներին թույլ կտա մուտք գործել Ինջիրլիքի ռազմաբազա այն դեպքում, եթեԳերմանիայի կառավարությունը հրաժարվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից: Անդրադառնալով գերմանացի պատգամավորների < i>մուտքը Ինջիրլիքի ռազմաբազա թույլ տալու հարցին` Թուրքիայի արտգործնախարարն ասել է. «Դա կախված է Գերմանիայի կողմիցձեռնարկվելիք քայլերից: Եթե նրանք անհրաժեշտ քայլերի դիմեն, ապա մենք հնարավոր կդարձնենք այցը: Սակայն, դժբախտաբար, պետք է ասեմ,որ նրանք, ովքեր միջամտում և մանիպուլյացիայի են ենթարկում մեր պատմությունն անարդար ձևով, այց կատարելու թույլտվություն չենստանա»: Արտաքին գործերի նախարարության պաշտոնյաները հայտնել են, որ Չավուշօղլուի նախանշած «անհրաժեշտ քայլերը» ենթադրում են,որ Գերմանիայի կառավարությունը հեռացնի իրեն Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևից և հստակեցնի, որկառավարությունը չի աջակցում դրան:



