Կոշիկներ, որոնք հոլիվուդյան աստղերի ոտքերն ավելի երկար են «ցուցադրում»
LIFEԵրկարաոտ գեղեցկուհիների գաղտնիքը բացահայտված է։
Հոլիվուդյան ամենահայտնի աստղերը կարմիր գորգով անցնելիս մշտապես փայլում են իրենց անթերի տեսքով, հատկապես երկար ու գրավիչ ոտքերով։ Եվ եթե մինչ այսօր «հասարակ մահկանացուները» կարծում էին, որ դա հիանալի գեների կամ մարզասրահում ժամերով մարզվելու արդյունքն է, ապա հենց հիմա կիմանան նրանց գաղտնիքը։

Պարզվում է, այս ամենի «մեղավորը» հայտնի կանանց կոշիկներն են, որոնց ձեւածքը ոտքն ավելի երկար է «ցույց տալիս»։ Համաշխարհային աստղերը կարեւոր միջոցառումների համար սովորաբար ընտրում են մետաղական գույների բարձրակրունկներ, որոնք ունեն ընդամենը երկու ամրացվող գոտիներ՝ ոտքի կոճի ու ոտնաթաթի մոտ։ Դրանք շատ բարակ են ու ասես անտեսանելի եւ «չեն կարճացնում» ոտքը՝ ավելի երկար «ցուցադրելով» այն։

Այս հնարքից օգտվում են Քեթրին Զետա Ջոնսը, Վիկտորիա Բեքհեմը, Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին եւ ուրիշներ։


Աղբյուրը՝ Daily Mail



