Կայացել է Վենետիկի 73-րդ միջագային կինոփառատոնի հանդիսավոր բացումը (լուսանկարներ)
PHOTOLife.tert.am-ը գրում է.
Լիդո կղզում կայացել է Եվրոպայում հնագույնը հանդիսացող Վենետիկի 73-րդ միջազգային ամենամյա կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, որը Եվրոպայի հնագույն կինոփառատոնն է:
Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, կարմիր գորգով Կինոյի պալատ (Palazzo del Cinema) են այցելել ժյուրիի անդամները` անգլիացի ռեժիսոր Սեմ Մենդեսի գլխավորությամ, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր և կինոփառատոնի մասնակիցներ:
Կինոփառատոնի դիտումների շարքը կբացի ռեժիսոր Դեմիեն Շազելի «Լա Լա Լենդ» ֆիլմը, որում գլխավոր դերը մարմնավորում է Էմմա Սթոունը:
Վենետիկի կինոփառատոնը մեկնարկել է հայտնի 78-ամյա լեհ կինոռեժիսոր Յեժի Սկոլիմովսկուն «Ոսկյա առյուծ» մրցանակի հանձնմամբ` համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար:







1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp Nairi
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



