Կրեմլում հերքել են Ուզբեկստանի նախագահի` Մոսկվայում բուժում ստանալու լուրերը
INTERNATIONAL NEWSՈւզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը բուժվելու նպատակով Մոսկվա չի ժամանել: Վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Պեսկովը նաև հայտարարել է, որ տեղեկություններ չունի ռուս բժիշկների` Ուզբեկստան մեկնելու մասին: «Ես կարող եմ հաստատել, որ Իսլամ Քարիմովը Մոսկվա չի ժամանել, իսկ ինչ վերաբերվում է լուրերին, թե ռուս բժիշկներ են մեկնել Ուզբեկստան, ես տեղեկություններ չունեմ»,- ասել է Պեսկովը:
Հանգստյան օրերին Ուզբեկստանի կառավարությունը հայտնել էր, որ 78-ամյա Քարիմովը ստացիոնար բուժում է անցնում, որի համար ժամանակ որոշակի կպահանջվի: Ավելի ուշ Քարիմովի դուստրը հստակեցրել է, որ նախագահը ուղեղի կաթվածից հետո գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



