Թուրքիայում քուրդ զինյալները պայթեցրել են ուղևորատար ավտոբուսը
SOCIETYՍիրիայի հետ սահմանակից թուրքական Մարդին նահանգում ավտոբուսի ռմբակոծման հետևանքով 24 մարդ վիրավորվել է, այդ թվում, 10 ոստիկան: Ըստ տեղական ԶԼՄ-ների, ահաբեկչական հարձակումն իրականացրել են Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները:
Ավտոբուսը պայթել է զինյալների կողմից տեղադրված ականի վրա: Տեղական անվտանգության ուժերը սկսել են զանգվածային գործողություն` ուղղված պայթյունի կազմակերպիչների որոնմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Սույն թվականի հուլիսի կեսերից Թուրքիայի տարածքում և Հյուսիսային Իրաքում թուրքական բանակը մի շարք գործողություններ է իրականացրել Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների դեմ: Ի պատասխան, սկսվել են ակտիվ ռազմական գործողություններ. գրեթե ամեն օր մի քանի հարձակումներ են իրականացվում թուրք ուժայինների վրա:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



