Վախենում եմ սիրահարվել. Սևակ Ամրոյանը նկարահանել է նոր տեսահոլովակ (լուսանկարներ)
PHOTOTert.amLife-ը գրում է.
«Յար, բոյիդ մեռնեմ» երգը կներկայացվի նորովի: Օրեր առաջ ժողովրդական երգիչ Սևակ Ամրոյանը տեսահոլովակ է նկարահանել «Յար, բոյիդ մեռնեմ» ժողովրդական երգի հիման վրա:
Երգը գործիքավորել է Գարեգին Առաքելյանը, միքսն ու մասթերինգն արել է ԴերՀովան: Տեսահոլովակի ռեժիսորը Մարիամ Գևորգյանն է, ոճաբանը՝ Արամ Նիկոլյանը: Տեսահոլովակի սցենարի հիմքում զույգերի սերն է, կան նաև հարսանեկան կադրեր: Հերոսի՝ փեսայի կերպարում Սևակն է, հարսնացուին էլ մարմնավորել է պարուհի Էլեն Սանդալջյանը:

«Տեսահոլովակից առաջին լուսանկարը համացանց երեկ գիշեր տեղադրեցի և որևէ մեկնաբանություն չէի տվել: Րոպեներ չանցած ընկերներս հերթով զանգահարեցին: Ասում էին, որ նեղացել են, թե իբրև իրենց հարսանիքիս չեմ հրավիրել: Դրանից հետո գրառում ավելացրի ցանցում, որ լուսանկարը ընդամենը կադր է նոր նկարահանված տեսահոլովակից: Այնքան էի մտել փեսայի կերպարի մեջ, որ մոտս երևույթին սիրահարվելու մտավախություն էր առաջացել: Նույնիսկ ասացի, որ վախենում եմ սիրահարվել»,- ասաց երգիչը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp Nairi
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



