Պատշգամբից ընկած 2-ամյա երեխայի առողջական վիճակը կայունացել է
SOCIETYԳյումրիում օրեր առաջ շենքի 4-րդ հարկի պատշգամբից ընկած 2-ամյա Հովհաննես Մանուկյանի մոտ դիտվում է դրական տեղաշարժ, վիճակը կայունացել է: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվող փոքրիկին շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության սարքը, սակայն երեխան արդեն ինքնուրույն է շնչում: Բժիշկների փոխանցմամբ` նա նաև կարողանում է բացել աչքերը:
Հիշեցնենք, որ երեխային օգոստոսի 25-ին տեղափոխել էին Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղից 15 րոպե անց՝ Երևան:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



