Չինաստանում 8 հազար մարդու են վերաբնակեցնում աշխարհի խոշորագույն ռադիոաստղադիտակը բացելու համար
INTERNATIONAL NEWSՉինաստանի իշխանություններն սկսել են 8 հազար մարդու վերաբնակեցումը, որոնք ապրում են աշխարհում ամենախոշոր FAST ռադիոաստղադիտակից ոչ հեռու, որի շինարարությունն ավարտվում Է սեպտեմբերին: Այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Աստղադիտակի շինարարությունը, որի տարածությունը հավասար Է 30 ֆուտբոլային դաշտերի տարածքին, սկսվել Է 2011 թվականի մարտին: Աստղադիտակը գտնվում Է բարձրադիր վայրում՝ Չինաստանի հարավ-արեւմուտքի Գույչժոու նահանգի սարերում: Դրա տրամագիծը կազմում Է 500 մետր: Կոնստրուկցիայի պարագիծը հավասար Է 1,6 կիլոմետրի: Նախագծում արվող ներդրումների ընդհանուր ծավալը գնահատվում Է 1,2 մլրդ յուան: Այն բնակիչների համար, որոնց իշխանությունները որոշել Էին վերաբնակեցնել ռադիոհեռադիտակից 5 կիլոմետր շառավղով, կառուցվել Է 600 տուն՝ երկու նոր բնակավայրերում, որոնք գտն վում են նրանց բնակության վայրից մոտավորապես 10 կիլոմետր հեռավորության վրա: Նոր բնակարանների կառուցման համար իշխանությունները ծախսել են շուրջ 269 մլն դոլար:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ իշխանությունները վերաբնակեցնելու են այն բնակիչներին, որոնք ապրում են ռադիոաստղադիտակից 5 կիլոմետր շառավղով տարածքում՝ մագնիսական ալիքների համար նպաստավոր միջավայր ստեղծելու նպատակով: Յուրաքանչյուր բնակչի կվճարեն 12-հազարական յուան (1838 դոլար), իսկ բնակարանի խնդիրներ ունեցող ազգային փոքրամասնությունների ընտանիքները կստանան 10 հազար յուանի սուբսիդիաներ:
Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը ավելի վաղ հայտնել Էր, որ FAST-ը կմիացվի աշխարհի ամենաարագագործ համակարգիչներից մեկին՝ Sky Eye 1-ի հետ՝ աստղագիտական հաշվարկներ կատարելու համար՝ այլ մոլորակների վրա կյանք փնտրելու եւ մութ մատերիան ուսումնասիրելու նպատակով: Սպասվում Է, որ նոր աստղադիտակը կօգնի զգալիորեն մեծացնել բաց տիեզերքն ուսումնասիրելու Չինաստանի հնարավորությունները: Այն բանից հետո, երբ չինացի ինժեներներն ամբողջությամբ հավաքեն աստղադիտակը, նա չափերով կգերազանցի ներկայում ամենախոշոր՝ Պուերտո Ռիկոյի աստղադիտակին, որի տ րամագիծը 300 մետր Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



